ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Նախագահը կուսակցություն հիմնելու մտադրություն չունի

Նախագահը կուսակցություն հիմնելու մտադրություն չունի
02.06.2018 | 11:25

«Նախագահն իր պարտականություններն ունի, և ես չեմ խառնվելու կուսակցական գործերին»` «Օրրան» մանկական խնամքի կենտրոնում ասաց Արմեն Սարգսյանը:
«Ես կարծում եմ, դեռևս բավական շատ կեղծ լուրեր լսելու եք: Զրո: Բացարձակապես անիմաստ է: Եթե մի քիչ մտածեք Դուք էլ, տրամաբանորեն կհասկանաք, որ դա աբսուրդ է: Հանրապետության նախագահը ոչ միայն անկուսակցական պետք է լինի, այլև պետք է վեր լինի բոլոր կուսակցական, քաղաքական պրոցեսներից: Միայն այդ դեպքում կկարողանա կատարել իր պարտականությունները»,- հավելեց Հայաստանի նախագահը: Վերջին օրերին մամուլում շրջանառվում էին լուրեր, թե նախագահ Սարգսյանը կուսակցություն է հիմնում՝ քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու նպատակով: Սահմանադրության համաձայն, նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:


Նախագահը մանկական խնամքի կենտրոն էր այցելել տիկնոջ հետ և անձամբ համբուրգերներ պատրաստեց երեխաների համար: Ասաց, որ տոնը չպետք է սահմանափակվի հունիսի 1-ով և երեխաները ուրախ, երջանիկ և պաշտպանված պետք է զգան իրենց տարվա մնացած օրերին նույնպես: Հարցին, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը, որ երեխաներն իրենց լիովին պաշտպանված զգան, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Հայաստանը մի օր այնպիսի երկիր պետք է լինի երևի, որ Հովհաննիսյան զույգը էս կենտրոնը փակի: Այսինքն` էնքան լավ լինի էս երկիրը, որ այսպիսի կենտրոնների կարիք չլինի: Յուրաքանչյուր երեխա իր դպրոցում, իր տանը ստանա ամեն ինչ, ինչի կարիքն ունի, ինչի մասին երազում է»:

Դիտվել է՝ 2476

Մեկնաբանություններ